Էփշտեյնին մի անգամ ծնունդին երեք 12 տարեկան ֆրանսուհիների են նվիրել
Ինքնասպան եղած միլիարդատեր Ջեֆրի Էփշտեյնին մի անգամ ծնունդին երեք 12 տարեկան ֆրանսուհիների են նվիրել, հաղորդում է USA.one-ը:
Դատական փաստաթղթերի համաձայն՝ այս մասին հայտնել է Վիրջինիա Ջուֆրը, որն ավելի վաղ պնդել է, թե Էփշտեյնն ու նրա ընկերը՝ Գիզլեն Մաքսվելը, իրեն ստիպել են սեքս-ստրկուհի դառնալ, երբ ինքը 15 տարեկան է եղել:
«Վատագույնը, որ ես լսել եմ նրանից, այդ գեղեցիկ 12 տարեկան աղջիկների մասին պատմությունն է եղել»,- ասել է Ջուֆրը:
Կնոջ խոսքով՝ ֆրանսուհիներին, որոնք քույրեր են համարվել, նվիրել է Էփշտեյնի հին ծանոթն ու նրա մասնավոր հյուրը՝ Ժան-Լյուկ Բրունելը: Կինը խոստովանել է, որ անձամբ տեսել է այդ աղջիկներից մեկին: Նրա խոսքով՝ Էփշտեյնը բազմիցս պատմել է նրան, թե ինչպես էին աղջիկները մերսում նրան եւ օրալ շոյում: Միլիարդատերը ենթադրաբար ասել է Ջուֆրին, որ նրանց ծնողներին գումար էր անհրաժեշտ, աղջիկներին հաջորդ օրը Ֆրանսիա են վերադարձրել:
«Նա այնքան էր տպավորված այդ իրադարձությունով, որ կրկին ու կրկին հիշում էր, թե որքան լավն էին նրանք: Նա շարունակում էր պատմել ինձ, թե ինչպես է Բրունելը նրանց գնել Փարիզում եւ նրանց ծնողներին գումար, վիզա եւ կարիերա առաջարկել»,- հիշում է Ջուֆրը: Ջուֆրի խոսքով՝ Էփշտեյնը կարծում էր, թե ամեն ինչ ու ամենքին կարելի է գնել:
Բրյունելը սակայն հերքում է այդ տեղեկությունը:
Էփշտեյնը, որին մեղադրում էին անչափահասների հետ սեռական կապի ու մարդկանց առևտրի մեջ, ինքնասպան է եղել օգոստոսի 10-ին բանտում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց