Եվրախորհուրդը դատապարտել է քուրդ քաղաքապետների պաշտոնանկության որոշումը
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը դատապարտել է Թուրքիայի Վան, Դիարբեքիր և Մարդին քաղաքների քաղաքապետների պաշտոնանկության և հոգաբարձուների նշանակման որոշումը։
Կոնգրեսի նախագահ Անդերս Կնապը թեմայի վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել՝ խոր մտահոգություն արտահայտելով 3 քաղաքապետների պաշտոնանկման կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ այդ պաշտոնյաներն ընտրվել էին ժողովրդի ազատ կամքով, և դիտորդների թվում էր նաև Կոնգրեսը։
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը հարցը ներառել է սեպտեմբերի 11-ին Ստրասբուրգում կայանալիք նիստի օրակարգում։ Կնապը տեղեկացրել է, որ Կոնգրեսը հարցը կքննարկի նաև Թուրքիայի իշխանությունների հետ՝ սեպտեմբերի 1-4 Թուրքիա կատարվելիք այցի շրջանակներում։ Այցի օրակարգում կլինի Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի կիրառման հարցը։
Կնապի հայտարարության մեջ ընդգծվել է, որ Կոնգրեսը նախկինում էլ դատապարտել է Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների դեմ չափազանցված դատական գործերի հարուցումը և նրանց փոխարեն հոգաբարձուների նշանակման դեպքերը, քանի որ դրանք լուրջ վնաս են հասցնում ժողովրդավարությանը։
2017թ․ կատարված նմանատիպ մի հայտարարությամբ Կոնգրեսն առաջարկել էր Թուրքիայի իշխանություններին հոգաբարձուներ նշանակել ոչ թե ՏԻՄ մարմինների ղեկավարների փոխարեն, այլ քաղաքային խորհուրդներին քաղաքապետ ընտրելու իրավունք տալ։
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ևս իր խոսնակի միջոցով արձագանքել է Թուրքիայում գրանցված պաշտոնանկության միջադեպերին։ Խոսնակ Դանիել Հյոլթգենը հայտարարել է, որ 3 քաղաքապետների ազատումն ու նրանց փոխարեն հոգաբարձուների նշանակումը լուրջ հարված են մարտի 31-ի ընտրություններին և ժողովրդավարությանը։ Խոսնակը մտահոգիչ է համարել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները՝ նշելով, որ իրենք հետևում են իրավիճակի զարգացումներին։
Աղբյուրը՝ «Էրմենիհաբեր»


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին