Զինված տղամարդն առևանգել է ուղևորներով ավտոբուսը (լուսանկարներ)
Ռիո դե Ժանեյրոյում զինված տղամարդն առևանգել է ուղևորներով ավտոբուսը, հաղորդում է բրազիլական Correio Braziliense թերթը:
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան՝ Ռիո Նիտերոյ կամրջի վրա։ Հաղորդվում է, որ դեպքից հետո կամրջի վրա երթևեկությունն ամբողջովին արգելափակվել է:
Նախնական տվյալներով՝ առևանգողը ներկայացել է որպես ռազմական ոստիկանության սպա։ Նա վարորդից պահանջել է կանգնեցնել ավտոբուսը և սպառնում է տրանսպորտային միջոցի վրա բենզին լցնել:
Թե որքան մարդ է ավտոբուսում գտնվում՝ դեռևս հայտնի չէ: Հայտնի է միայն, որ տղամարդն արդեն ազատ է արձակել առնվազն չորս մարդու՝ երեք կնոջ և տղամարդու:
Globo պորտալը հաղորդում է հինգ ազատ արձակված պատանդների մասին, սակայն, լրատվամիջոցի տվյալներով, ևս 17-ը մնում են ավտոբուսում:
Հաղորդվում է, որ իրավապահ մարմինները, ներառյալ՝ ռազմական ոստիկանությունը, բանակցություններ են վարում զավթիչի հետ, որի գործողությունների դրդապատճառները դեռևս հայտնի չեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց