Նեթանյահուի կինը Կիևի ճանապարհին ինքնաթիռում սկանդալ է բարձրացրել
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կինը՝ Սառա Նեթանյահուն, Կիևի ճանապարհին ինքնաթիռում սկանդալ է բարձրացրել, հաղորդում է իսրայելական vesty.co պորտալը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վարչապետի տիկինը դժգոհել է, քանի որ «օդանավի հրամանատարը նրան պատշաճ կերպով չի ողջունել ինքնաթիռ նստելիս»։
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Սառա Նեթանյահուն վեր է կացել իր նստատեղից և ցանկացել է այդ մասին տեղեկացնել օդաչուներին, սակայն նրան թույլ չեն տվել մտնել օդաչուների համար նախատեսված խցիկ:
Աղբյուրի տեղեկություններով՝ օդանավի հրամանատարը կրկին ստիպված է եղել ողջունել Նեթանյահուին՝ Կիևում վայրէջքից 45 րոպե առաջ:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել էր Ուկրաինա իր այցի նպատակի մասին: Նրա խոսքով՝ ինքը մտադիր է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել ազատ առևտրի գոտու ստեղծումը, ինչպես նաև կենսաթոշակային համաձայնագիրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց