Դամասկոսը հայտարարել է Թուրքիայի ներխուժման մասին
Թուրքական զորքերը մտել են սիրիական Սարակիբ քաղաք և շարժվում են Խան-Շեյխունի ուղղությամբ, հայտարարել են Սիրիայի արտաքին գործերի նախարարությունից:
Սիրիայի ԱԳՆ-ն երկուշաբթի, օգոստոսի 19-ին հայտարարել է թուրքական զորքերի ներխուժման մասին, հաղորդում է Syria TV-ն:
Դամասկոսում հայտարարել են, որ թուրքական զրահատեխնիկան շարժվում է դեպի Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաք, որի համար մարտեր է մղում սիրիական բանակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիան մտադիր է Սիրիայի հյուսիսում իր սահմանների երկայնքով անվտանգության գոտի ստեղծել:
2016-2017 թթ. Թուրքիան Սիրիայում անցկացրել է «Եփրատի վահան» ռազմական գործողությունը: 2018-ին Անկարան Սիրիայում սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը, որի նպատակը սիրիական Աֆրինը գրավելն էր, որն այդ ժամանակ գտնվում էր քրդական զինված ուժերի վերահսկողության տակ: Իսկ անցյալ տարվա վերջից Թուրքիան նոր ռազմական գործողության է պատրաստվում Սիրիայում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց