Մերձավոր Արևելքում չհարձակման մասին դաշնագիրը կնվազեցնի արտաքին խաղացողների ազդեցությունը. Իրանի ԱԳ նախարար
Մերձավոր Արևելքի երկրների միջև չհարձակման մասին դաշնագիրը, ինչպես նաև տարածաշրջանային երկխոսության համաժողովի անցկացումն ի զորու են նվազեցնել արտաքին խաղացողների ազդեցությունը տարածաշրջանում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
«Տարածաշրջանային երկխոսության համաժողովը և չհարձակման մասին դաշնագիրը կնվազեցնեն կախվածությունն արտաքին խաղացողներից»,- գրել է Զարիֆը Քուվեյթ կատարած այցի ավարտին: Նա նաև ընդգծել է «բանակցությունների արդյունավետությունը», որոնց մասնակցություն են ունեցել երկրի գահաժառանգ արքայազնը ու ԱԳ նախարարը:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ կայքին, բանակցությունների ընթացքում Զարիֆն ընդգծել է «տարածաշրջանի երկրների համագործակցության անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով ընթացիկ փոփոխությունները»:
Օգոստոսի 5-ին իրանցի ԱԳ նախարարը տարածաշրջանի երկրների առաջնորդներին կոչ է արել երկխոսություն սկսել և դաշնագիր կնքել չհարձակման մասին՝ ԱՄՆ-ի նկատմամբ վստահության նվազման ֆոնին


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց