Գերմանիան մտադիր է արտաքսել հայրենիքում հանգստի մեկնող փախստականներին
Գերմանիան մտադիր է փախստականի կարգավիճակից զրկել այն օտարերկրացիներին, որոնք կանոնավոր կերպով հայրենիք են այցելում: Այս մասին Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորթս Զեեհոֆերը:
«Նա, ով, լինելով սիրիացի փախստական, կանոնավոր կերպով արձակուրդի է մեկնում Սիրիա, չի կարող ասել, թե իրեն այնտեղ հալածում են: Նման մարդկանց հարկավոր է զրկել փախստականի կարգավիճակից»,-ասել է նա:
Նախարարի խոսքով՝ միգրացիոն վարչությունը կիկին կստուգի յուրաքանչյուր օտարերկրացու կարգավիճակը, եթե իմանա այս կամ այն փախստականի՝ հայրենի երկիր ուղևորությունների մասին:
Զեեհոֆերը հիշեցրել է, որ սիրիացի բոլոր փախստականները վաղ թե ուշ պետք է հայրենիք վերադառնան, և երբ «իրավիճակը թույլ տա», իրենք կսկսեն արտաքսումը:
2018թ.-ին Գերմանիայում ապաստան է խնդրել շուրջ 166 000 օտարերկրացի, իսկ նախորդ տարի այդ ցուցանիշը 198 000 է եղել: Միգրացիոն ճգնաժամը պիկին էր հասել 2015թ.-ին, երբ ապաստան փնտրելու նպատակով Գերմանիա էր ժամանել 890 000 օտարերկրացի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց