Փորձագետը հաշվարկել է Գրենլանդիայի արժեքը
Գրենլանդիա կղզու արժեքը կարող է հասնել 10 տրիլիոն դոլարի: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հաշվարկ է ներկայացրել Ռուսաստանի տնտեսական համալսարանի ֆինանսական մենեջմենթի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Օրդովը:
«Հաշվի առնելով առավել փոքր կղզիների գները՝ մոտ 5 մլն դոլար մեկ քառ. կմ-ի դիմաց՝ Գրենլանդիան կարող է արժենալ 10 տրիլիոն դոլար, իսկ դա արդեն ԱՄՆ ՀՆԱ-ի կեսից ավելին է, և բավականին կասկածելի է տնտեսական արդյունավետությունը»,- ասել է փորձագետը:
Համալսարանի մեկ այլ փորձագետի խոսքով՝ Գրենլանդիան ոսկու, պլատինի, ուրանի և նավթի պաշարներ ունի: Բացի այդ, նա նշել է, որ մահացության դեպքերը և արտագաղթը կղզում գերազանցում են ծնելիության ցուցանիշը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Wall Street Journal պարբերականը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն ունի գնելու Գրանլանդիան Դանիայից:
Գրենլանդիան, իր հերթին, արձագանքել է այդ հայտարարությանը՝ նշելով, որ իրենք չեն վաճառվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց