Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը կանցկացվի Ռուսաստանում, սակայն ամսաթիվը դեռևս հայտնի չէ. Ուշակով
Ռուսաստան-Ադրբեջան-Իրան գագաթնաժողովը, որն ավելի վաղ հետաձգվել էր, կանցկացվի Ռուսաստանում, սակայն հանդիպման նոր ժամկետները դեռևս հայտնի չեն: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք այն տեղափոխել ենք գործնական նկատառումներից ելնելով և գործընկերների հետ պայմանավորվել ենք համաձայնեցնել այն անցկացնելու նոր ժամկետը, սակայն պարզ է, որ հանդիպումը կայանալու է մեր երկրում», - ասել է Ուշակովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանիի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որը պետք է տեղի ունենար օգոստոսի 14-ին Սոչիում, հետաձգվել է տեխնիկական պատճառներով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց