Նախիջևանը դեպի Թուրքիա ազատ օդային միջանցք է ստացել
Օգոստոսի 15-ից Ադրբեջանի Նախիջևանի ինքնավար հանրապետությունը դեպի Թուրքիա ազատ օդային միջանցք է ստացել: Նման որոշում է ընդունել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունը, և այսուհետ թռիչքները Նախիջևանից դեպի Թուրքիա ու հակառակ ուղղությամբ կիրականացվեն այդ միջանցքով, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
Ավելի վաղ դեպի Թուրքիա չվերթներն իրականացվել են Իրանի օդային տարածքով, նոր միջանցքի շնորհիվ թռիչքի տևողությունն ու ծախսերը, ինչպես ակնկալվում է, կկրճատվեն:
Մոտ 400-հազարանոց բնակչությամբ Նախիջևանը Ադրբեջանի կազմում ունի ինքնավարության կարգավիճակ: Սահմանակից է արևելքում՝ Հայաստանի Սյունիքի, հարավ-արևելքում՝ Վայոց ձորի, հարավում՝ Արարատի մարզերին, արևմուտքում՝ Իրանին, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց