Վթարային վայրէջք կատարած А321 օդանավի օդաչուն իրեն հերոս չի համարում
Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած «Ուրալյան աղիաուղիներ» ավիաընկերության А321 օդանավի օդաչու Դամիր Յուսուպովը հայտարարել է, որ իրեն հերոս չի համարում, քանի որ կատարել է իր պարտքը:
«Շատերն ասում են, որ հերոս եմ, սակայն հերոս ինձ չեմ համարում, ճիշտն ասած, որևէ կերպ չեմ զգում, քանի որ կատարել եմ իմ պարտքը, որը պետք է անեի, փրկել եմ ինքնաթիռը, ուղևորներին, անձնակազմը: Կարծում եմ, որ դա միակ որոշումն էր: Ես ինձ հերոս չեմ համարում»,- «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Յուսուպովը:
«Իհարկե, ծրագրում եմ շարունակել թռիչքները, պարզապես ներկա դրությամբ դժվար է նշել ավիավթարի որևէ պատճառ»,- ասել է նա:
Յուսուպովը շնորհակալություն է հայտնել անձնակազմին, ուղևորներին, երկրորդ օդաչուին և ինքնաթիռին:
A321 ինքնաթիռն օգոստոսի 15-ին կատարում Էր թիվ 178 չվերթը Ժուկովսկի – Սիմֆերոպոլ երթուղով:
«Ռոսավիացիայի» տվյալներով՝ օդանավում եղել են 226 ուղեւոր եւ անձնակազմի յոթ անդամ: Վերթիռի ժամանակ՝ թռիչքավայրԷջքային գոտուց պոկվելուց հետո, ինքնաթիռը բախվել Է որորների երամի, որոնց հայտնվելը շարժիչներում զգալի խանգարումների Է հանգեցրել դրանց աշխատանքում: Հանրանավը կոշտ վայրԷջք Է կատարել Մոսկվայի մարզի Ռամենսկոե քաղաքի դաշտում: Օգոստոսի 15-ին ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հանձնարարել Է փաստաթղթեր պատրաստել ինքնաթիռի օդաչուներին պարգեւի ներկայացնելու վերաբերյալ:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Առաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունը
Հանրաքվեի օբյեկտիվ անհրաժեշտություն չկա. Փաշինյանն արձագանքել է Պուտինին