Վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բլուր են ուղեւորվում հարյուրավոր քաղաքացիներ եւ ծաղիկներ դնում անմար կրակի մոտ
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր առավոտից մեծ թվով քաղաքացիներ են այցելում՝ հարգանքի տուրք մատուցելու 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ վաղ առավոտից Ծիծեռնակաբերդի բլուր են ուղեւորվում հարյուրավոր զինծառայողներ, զբոսաշրջիկներ, աշակերտներ: Նրանք ծաղիկներ են դնում անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգում սուրբ նահատակների հիշատակը:
Հիշեցնենք, որ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ոճիրի զոհ էր դարձել ավելի քան մեկուկես միլիոն հայ։ 1915թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվել եւ մահպատժի էր ենթարկվել հայ ողջ մտավորականությունը։ Այդ օրը դարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են Ուրուգվայը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Բելգիան, Նիդեռլանդները, Շվեյցարիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան, Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Լիբանանը, Չիլին, Շվեդիան եւ մի շարք այլ պետություններ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Անգլիական ֆուտբոլում խտրականության ցանկացած դրսևորման համար կսահմանվեն 10-խաղյա որակազրկումներ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից