Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա շաբաթներին բանակցությունները վերսկսելու հնարավորություն կա. Ռուբիո Ոստիկանությունում ծառայելիս մեկ օրում չեն դառնում լավագույնը (տեսանյութ) Ուկրաինան հարվածել է Նովոռոսիյսկին Դամբարանների ճարտարապետությունն ու ձայնային միջավայրը կարող էին ազդել մարդու զգայարանների վրա Բարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար (տեսանյութ) Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սեպտեմբեր 20 «Մաքրության համաշխարհային օր»․ մաքուր Երևանը՝ միասին Նոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի թողարկումը Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Համայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց (տեսանյութ) Բացահայտվել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ «Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները

Առաջիկա շաբաթներին բանակցությունները վերսկսելու հնարավորություն կա. Ռուբիո Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջևՈստիկանությունում ծառայելիս մեկ օրում չեն դառնում լավագույնը (տեսանյութ)Ուկրաինան հարվածել է ՆովոռոսիյսկինԴամբարանների ճարտարապետությունն ու ձայնային միջավայրը կարող էին ազդել մարդու զգայարանների վրաԲարեկեցիկ և ժամանակակից պայմաններ՝ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների կեցության համար (տեսանյութ)Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՍեպտեմբեր 20 «Մաքրության համաշխարհային օր»․ մաքուր Երևանը՝ միասինՆոյեմբերի 1-ից Հայաստանում մեկնարկում է կենսաչափական անձնագրերի թողարկումը Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՀամայնքային ոստիկանները ապօրինի շրջանառությունից դուրս են բերել 16 կգ թմրամիջոց (տեսանյութ)Բացահայտվել են քրեական ենթամշակույթի դրսևորման նոր դրվագներ«Գարեգին Նժդեհ» կայարանում շարունակվում են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներըՈւկրաինայում պատերազմը կձգձգվի մինչեւ հաջորդ տարիԵրկօրյա ընդմիջումից հետո ԱՄՆ ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրելՌուբեն Վարդանյանի կինը դիմել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն ՍիմոնյանինԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական ավիացիայի հետ կապված 36 ֆիզիկական և իրավաբանական անձի նկատմամբԱնդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը երկարացվեցԲյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ ԱվանեսյանՀՀ-ում ուսուցչի աջակցությունն աշակերտին այլ երկրների համեմատությամբ ամենաբարձր ցուցանիշն ունիԱվարտին են մոտենում Քեթիի նոր կրթահամալիրի հարակից 7-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքներըՀորմուզի նեղուցում հայտնաբերվել և առգրավվել է ԱՄՆ-ի զինված ուժերին պատկանող անօդաչու ստորջրյա սարք․ ԻՀՊԿՍուրեն Պապիկյանը լուսաբացին անակնկալ այցով մեկնել է ՊՆ զորամասՎարչապետը կմասնակցի Միջազգային տիեզերական գագաթնաժողովինՀայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացումԱլբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում շարունակվում են շինարարական աշխատանքներըՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մեկնարկում է 21-րդ համերգաշրջանըՃամայկան Միացյալ Թագավորությունից փոխհատուցում է պահանջում ստրկավաճառության համարENIGMA-ի «ոսկե ձայն» Էնդրյու Դոնալդսը համերգ կտա ԵրևանումԳևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Bluemart առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետԷյֆելյան աշտարակը փակվել է աշխատակիցների բողոքի պատճառովՌուսաստանը քննարկում է Ալթայով Չինաստան երկաթուղի կառուցելու նախագիծըՀունգարիան որոշել է արտաքսել Ռուսաստանի դեսպանատան 10 աշխատակցիՀայաստանը պատրաստ է հյուրընկալելու հեծանվային մեծ սպորտի միջազգային մրցաշարըՉինական JLR-ը կրճատում է 4 հազար աշխատատեղՄեկնարկեց ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»Մարիամ Պողոսյանն ընտրվել է Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալՕդի ջերմաստիճանը այսօր կնվազի 3-5, այնուհետև կբարձրանա 7-10 աստիճանովՉվերթներ՝ 3 նոր ուղղություններով. Wizz Air-ը հոկտեմբերին «Զվարթնոց»-ում կբազավորի իր 3-րդ օդանավըՎարչապետն ընդունել է «Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի» ներկայացուցիչներինՀյուսիսային Կորեան, անհրաժեշտության դեպքում, կարձագանքի թշնամիների գործողություններինԱլխաս Ղազարյանն ընտրվել է ՀՀ ԱԺ ԿԳՄՍՍ մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալԳևորգ Պապոյանը և Al-Futtaim Group-ի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել IKEA բրենդի ՀՀ-ում ներկայացնելու շուրջՖրանսիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՍալմա Հայեկը իր 60-ամյակը նշել է օվկիանոսում մերկ լողալով (լուսանկարներ)Դա սուտ է. ակումբի կանոնները լիովին համապատասխանում են գործող օրենսդրության պահանջներինՀՀ ԱԳՄԱ նախարարի հանդիպումը Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնիԱրարատ Միրզոյանը այցելել է Լատվիայի Bovo GAS բիոգազի արտադրման գործարանՀրշեջ-փրկարարները մարել են Ռայնիսի փողոցի շենքերից մեկի բնակարանում բռնկված հրդեհը` կանխելով կրակի տարածումը
Տեսանյութեր

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը

Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Ոստիկանության Սյունիքի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկա էին նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։

2026 թվականի առաջին վեց ամսում Քրեական ոստիկանությանը վերաբերելի հանցագործության 171 դեպք է արձանագրվել՝ 6 տոկոսով պակաս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մարդու դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 33, սեփականության դեմ ուղղվածները՝ 20,7, իսկ տնտեսական գործունեության դեմ ուղղվածները՝ 85,7 տոկոսով։ Նվազել են նաև բնակարանային գողության դեպքերը, աճել՝ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։
Հաշվետու ժամանակահատվածում Սյունիքի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործության դեպք չի արձանագրվել։
Ընդհանուր պատկերում մարզում աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, ինչը հիմնականում պայմանավորված է Պարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի սպասարկման տարածքում գրանցված հանցագործության 234 դեպքից բացահայտվել է 203-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 86,8 տոկոս։ Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն աճել են 40, իսկ պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղվածները՝ 42,9 տոկոսով։ Աճել են նաև ընտանեկան բռնության, նվազել՝ անչափահասների նկատմամբ կատարված դեպքերը։

Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնում արձանագրվել է հանցագործության 130 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 29,3 տոկոսով պակաս։ Դեպքերի նվազմանը զուգահեռ նվազել է նաև բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 73,8 տոկոս։ Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 58,6, մարդու դեմ ուղղվածները՝ 17,4 տոկոսով։ Նվազել են նաև ընտանեկան բռնության դեպքերը։ Աճել են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնում գրանցվել է հանցագործության 86 դեպք, բացահայտվել՝ 66-ը։ Աճը կազմել է 30,3 տոկոս։ Աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված, նվազել՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի սպասարկման տարածքում գրանցվել է հանցագործության 57 դեպք, բացահայտվել՝ 48-ը։ Բացահայտման ցուցանիշը կազմել է 84,2 տոկոս: Աճել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Հաշվետու ժամանակահատվածում անչափահասների կողմից կատարված հանցագործություն չի արձանագրվել։
Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի ծառայողները 72 հանցագործության դեպք են բացահայտել։ Տարբեր վարչական իրավախախտումներով կազմվել է 23 531 արձանագրություն, այդ թվում՝ չամրակապված վարելու 6378, արագության գերազանցման 2250 դեպք։
Ոստիկանության գվարդիայի Կապանի և Գորիսի պետական պահպանության բաժնի պետերը ներկայացրել են կատարած աշխատանքը, ընդգծել, որ օբյեկտների պահպանության ու հասարակական կարգի ապահովմանը զուգահեռ նաև բացահայտել են մի շարք հանցագործություններ։

Շնորհակալություն հայտնելով աշխատանքի համար՝ ՆԳ նախարարն ընդգծել է, որ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը՝ յուրաքանչյուր դեպքով ապահովելով հետևողական և թիրախային աշխատանք։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, գործուն միջոցներ ձեռնարկել հատկապես այդ ենթամշակույթը կրող հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ։

Հանձնարարվել է շարունակել անօրինական զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքը, ակտիվացնել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարը։

Ընտանեկան բռնության դեպքերի մասով ՆԳ նախարարը համայնքային ոստիկաններին հանձնարարել է յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ լինել հետևողական, ապահովել պատշաճ վերահսկողություն և բռնության նոր դրսևորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։

Արփինե Սարգսյանը հանձնարարել է վերլուծել հատկապես ցածր արդյունավետություն արձանագրած ստորաբաժանումների աշխատանքը, վեր հանել առկա խնդիրներն ու ձեռնարկել կոնկրետ միջոցներ։
Նախարարը կարևորել է նաև ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը։

Ոստիկանության հենասյունային բոլոր ծառայություններին հանձնարարվել է շարունակել ակտիվ աշխատանքը բակային տարածքներում, գյուղական բնակավայրերում և զբոսաշրջային կենտրոններում։

Նախարար Սարգսյանը խստորեն հանձնարարել է վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների աճի պատճառներն ու ըստ այդմ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։

Հանձնարարվել է ակտիվացնել հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում Ոստիկանության գվարդիայի համագործակցությունը մյուս ստորաբաժանումների հետ։

ՆԳ նախարարը շեշտել է, որ քաղաքացիների հետ շփումներում ծառայողները պետք է լինեն բարեհամբույր, իսկ օրինախախտումների նկատմամբ՝ խիստ և անզիջում։