Պորոշենկոյի որդին ռուսերենով սեր է խոստովանել ուկրաիներենին (տեսանյութ)
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի կրտսեր որդին խոստովանել է, որ առօրեա կյանքում խոսում է ռուսերեն: Այս մասին վերջինս հայտարարել է օգոստոսի 12-ին՝ Հետաքննության պետական բյուրոյի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում, որտեղ նրա հայրը կանչվել էր հարցաքննության:
18-ամյա տղան լրատվամիջոցներին հավաստիացրել է, որ հայրը չգիտի ակցիային իր մասնակցության մասին: Միխայիլը նշել է, որ պարզապես ցանկանում է իր ընկերների հետ աջակցել հայրիկին: Սակայն լրագրողները ուշադրություն են հրավիրել ոչ թե նրա պատասխանների, այլ այն փաստի, որ նա խոսում է ռուսերեն:
Այն հարցին, թե ինչպեսէ այդ ամենին վերաբերվում Պորոշենկոն, տղան պատասխանել է․ «Իհարկե, իդեալական կլիներ ուկրաիներեն խոսել, բայց ես խոսում եմ ռուսերեն։ Հայրս մի քանի անգամ հարցրել է ինձ և խնդրել է, որ փորձեմ»,-խոստովանել է Միխայիլը:
Նա շեշտել է, որ «ուկրաիներենն իր սրտին մոտ է», բայց նրա շրջապատի մեծ մասը խոսում է ռուսերեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց