Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգ եղանակի պատճառով 23 մարդ է մահացել
Ճապոնիայում անցած շաբաթվա ընթացքում շոգ եղանակի պատճառով մահացել է առնվազն 23 մարդ, մոտ 13 հազարը հոսպիտալացվել են։ Այս մասին հաղորդում է tass.ru-ն՝ արտակարգ իրավիճակների և շտապօգնության գործառույթներ կատարող Ճապոնիայի գլխավոր հրշեջ վարչությանը հղումով:
Նշվում է, որ անցած յոթ օրվա ընթացքում ամբողջ Ճապոնիայում ջերմային հարվածի հետևանքով ընդհանուր առմամբ 12 751 մարդ է հոսպիտալացվել: Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է +39 աստիճանի` ըստ Ցելսիուսի սանդղակի:
Հաղորդվում է, որ տուժածների և մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք գումար խնայելու նպատակով տանն օդորակիչներ չեն միացնում:
Երկրի իշխանությունները բնակչությանը կոչ են անում գլխարկներ կրել, խմել ավելի շատ հեղուկ և երկար ժամանակ չմնալ արևի տակ:
Անցյալ տարի Ճապոնիայում ուժեղ շոգի և ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով մահացել էր ավելի քան 150 մարդ: Տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվել էին հիվանդանոցներում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց