Եգիպտական բումերանգ. անվտանգության միջոցառումների ուժեղացման պատճառով աշնանը ավիատոմսերը կթանկանան
Եգիպտոսի օդանավակայանների ղեկավարները ծախսերը օպտիմալացնելու միջոց են գտել: Անվտանգության մակարդակը նրանքբարձրացնելու են հենց զբոսաշրջիկների հաշվին: Արդեն այս աշնանը հանգստացողների համար գոյություն ունեցող վճարները կավելանան, ինչպես նաեւ կներդրվեն նորերը, հաղորդում է «Վեստնիկ ԱԹՈՌ»-ը:
Եգիպտոսի ավիացոին իշխանությունները ընդունել են որոշումներ, որոնք բումերանգի նման կանդրադառնան ավիատոմսերի արժեքի վրա: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը հայտարարել է, որ նոյեմբերին 5 դոլարով կբարձրանա թռիչքի հարկը: Հիշեցնենք, որ այն գանձվում է եգիպտական օդանավակայաններից կանոնավոր եւ չաթերային չվերթներով մեկնող բոլոր ուղեւորներից: Ներկայումս հարկի աժեքը կազմում է 20 դոլար: Բացի այդ, եւ դա եւս մեկ նորարարություն է, պետք է վճարումներ կատարեն նաեւ նրանք, ովքեր ճանապարհորդում են ներքին չվերթներով: Շատ չէ, յուրաքանչյուրն ընդամենը 5 դոլար:Եվ սա միակ գումարային բեռը չէ: Աշնանը հյուրերից գումար կգանձեն եգիպտական օդանավակայաններում անվտանգության ընթացակարգերի եւ համակարգերի մշակման եւ ներդրման համար:
Յուրաքանրյուր ուղեւորից գումարը կկազմի 2 դոլար: Շարմ էլ Շեյխ ժամանողներից 2 անգամ ավելի շատ կգանձեն՝ 4 դոլար: Դեռեւս պարզ չէ ավիացիոն անվտանգության համար գանձման ընթացակարգը: Ամենայն հավանականությամբ, կընտրեն ամենապարզ տարբերակը, այն կներառեն ավիատոմսում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց