Ռուսաստանն արտաքսել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության աշխատակցին
Ռուսաստանն արտաքսել է Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության աշխատակցին՝ դեռեւս մայիսին ուկրաինական կողմի սադրանքին ի պատասխան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Դեռեւս 2019թ. մայիսին ուկրաինական հատուկ ծառայությունները հերթական սադրանքն են իրականացրել՝ անհիմն կերպով Լվովում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակցին persona non grata հայտարարելով: Նրանք որեւէ ապացույց չեն ներկայացրել»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Կիեւի ոչ բարեկամական եւ չմոտիվացված քայլին ի պատասխան՝ ռուսական կողմը «ստիպված է փոխադարձության հիմքով persona non grata հայտարարել Սանկտ Պետերբուրգում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության աշխատակցին»:
«Այն, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը 3 ամիս ձգձգել է ինֆորմացիայի հրապարակումը, կապված է, հավանաբար, Ուկրաինայում ներքաղաքական խաղերի հետ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց