Աթամբաեւի տնից 24 միավոր հրազեն է առգրավվել
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի ձերբակալությունից հետո օպերատիվ քննչական խմբերը նրա տանը հայտնաբերել եւ առգրավել են 24 միավոր հրազեն: Այս մասին ասված է Ղրղզստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:
«Աթամբաեւի տանը՝ Կոյ-Տաշ գյուղում հայտնաբերվել եւ առգրավվել է ընդհանուր առմամբ 24 հրազեն», - ասվում է հաղորդագրությունում: Առգրավվել է վեց Կալաշնիկով հրացան, Դրագունովի դիպուկահար հրացան, ինչպես նաեւ որսորդական հրացաններ և կարաբիններ, պոմպային հրացան եւ տրավմատիկ ատրճանակ:
Ինչպես երեքշաբթի մամուլի ասուլիսում ասել է Ղրղզստանի ՆԳՆ ղեկավար Քաշքար Ջունուշալիեւը, ներկայումս նախկին պետության ղեկավարի տանը փորձաքննություններ են իրականացվում, այդ թվում ՝ բալիստիկ: «Սա երկար գործընթաց է, դրա արդյունքները հայտնի կդառնան ավելի ուշ», - ասել է նախարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց