Թրամփ․ Ռուսաստանում հրթիռային ձախողված փորձարկումը թույլ է տվել շատ նոր տեղեկատվություն ստանալ
Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանում հրթիռային ձախողված փորձարկումը թույլ է տվել ամերիկյան մասնագետներին շատ նոր տեղեկատվություն ստանալ:
Թվիթերում Սպիտակ տան ղեկավարը մասնավորապես գրել է. - «Ռուսաստանյան Skyfall-ը մարդկանց ստիպել է անհանգստանալ օդի մաքրության համար՝ ոչ միայն փորձադաշտի մերձակայքում, այլ նաև դրանից այն կողմ»:
ՆԱՏՕ-ն Skyfall է անվանել ռուսաստանյան "Буревестник" թևավոր հրթիռը, որը, ինչպես ենթադրվում է, ունի միջուկային շարժիչ և կարող է կրել միջուկային զենք:
Թրամփի գրառումը ամերիկյան կողմից առաջին արձագանքն է Ռուսաստանի Արխանգելսկի մարզում տեղի ունեցած պայթյունին: Ամերիկյան մամուլի տվյալներով՝ Միացյալ Նահանգների հետախուզությունը հակված է ենթադրելու, որ պայթյունը տեղի է ունեցել հենց այդ հրթիռի անհաջող փորձարկման հետևանքով: ԱՄՆ-ը նման զենք արտադրելու մտադրությունից հրաժարվել է 60-ականներին՝ այդ գաղափարի իրագործումը համարելով անհնարին մի շարք պատճառներով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց