Ռուսաստանի Սարով փակ քաղաքում հուղարկավորվել են զոհված միջուկային հետազոտողները
Երեկ ռուսաստանցի հինգ միջուկային հետազոտողների հուղարկավորության ժամանակ «Ռոսատոմ» գործակալության ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը խոստացել է շարունակել նոր զինատեսակների զարգացման աշխատանքները։
Ըստ ամերիկյան փորձագետների՝ ռուս հետազոտողները զոհվել են միջուկային նոր շարժիչի փորձարկման ժամանակ պայթյունի հետևանքով:
Հինգ զոհվածներին հուղարկավորել են Մոսկվայից 375 կիլոմետր արևելք գտնվող Սարով փակ քաղաքում, որը 1940-ականների վերջերից Ռուսաստանի միջուկային զենքի ծրագրերի կենտրոններից է:
Երեկ The New York Times-ը, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության անանուն պաշտոնյաների, հաղորդել է, որ Ռուսաստանը ակներևաբար փորձարկում էր միջուկային շարժիչով նոր հրթիռ, միաժամանակ ենթադրելով, որ այս պայթյունը Չեռնոբիլից հետո վատթարագույն միջուկային վթարներից է տարածաշրջանում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ Թվիթերում գրել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հետևել և ավելին իմանալ այս միջադեպի մասին


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց