ԱՄՆ-ն խստացրել է մուտքի արտոնագիր տրամադրելու կարգը. այժմ դիմում ներկայացնողներն ավելի շատ մերժում կստանան
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մարդկանց արտոնագրեր տրամադրելու նոր կանոններ է ներկայացրել: Այժմ դիմում ներկայացնողներն ավելի շատ մերժում կստանան` եկամուտների ստանդարտներին անհամապատասխան լինելու դեպքում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Մասնավորապես, կմերժվեն այն մարդկանց՝ ժամանակավոր կամ մշտական բնակության համար մուտքի արտոնագրի դիմումները, որոնք ֆինանսական միջոցներ չունեն և ունեն ամերիկյան կառավարության օգնության կարիքը: Նոր կանոնն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 15-ից:
Այսուհետ ամերիկյան վիզայի համար դիմողները պետք է ներկայացնեն ավելի բարձր եկամուտներ և ապացուցեն, որ կախված չեն պետական ռեսուրսներից, կարող են հոգալ իրենք իրենց կարիքներն ու ապավինում են սեփական կարողություններին: Սա օրինական և անօրինական ներգաղթը կրճատելու նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի մի մասն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց