Նեթանյահուն առաջիկա կիրակի օրը կմեկնի Ուկրաինա
Բենյամին Նեթանյահուն կդառնա Իսրայելի առաջին վարչապետը, ով վերջին երկու տասնամյակում կայցելի Ուկրաինա: 1999 թվականին հենց նա է որպես վարչապետ այցելել Ուկրաինա:
Նեթանյահուի նոր այցը տեղի կունենա օգոստոսի 18-20-ը: Իսրայելի վարչապետը կդառնա նաև առաջին օտարերկրացի ղեկավարը, ով Ուկրաինա է այցելում Վլադիմիր Զելենսկու նախագահ ընտրվելուց հետո:
Նա կհանդիպի Զելենսկուն, ապա կայցելի Բաբի Յարի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցի 1941 թվականին Կիևի այդ շրջանում նացիստների կողմից սպանված 33 հազար հրեաների հիշատակին:
Գերմանացիներն այդ վայրում սպանել են նաև ուկրաինացի ազգայնականներին, գնչուներին, համասեռականներին և բոլոր նրանց, ովքեր «անցանկալի խմբավորում» են ճանաչվել:
Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ Իսրայելը և Ուկրաինան միակ երկրներն են, որտեղ նախագահը և վարչապետը հրեաներ են:
Իսրայելի նախագահը Ռեուվեն Ռիվլինն է, իսկ Ուկրաինայի վարչապետը՝ Վլադիմիր Հրոյսմանը:
Վլադիմիր Զելենսկին ստորագրել Ուկրաինայի և Իսրայելի ազատ առևտրի պայմանագիրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց