ԻՀՊԿ-ում հայտարարել են ցանկացած նավ ձերբակալելու Իրանի հնարավորության մասին
Իրանը կարող է ձերբակալել ցանկացած նավ, նույնիսկ եթե այն ընթանում է ԱՄՆ կամ Մեծ Բրիտանիայի նավերի ուղեկցությամբ, լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին:
ԻՀՊԿ ՌԾՈՒ հրամանատարը նաեւ հայտարարել է, որ անարդարացի է համարում «միջազգային իրավունքը խախտած» բրիտանական լցանավն ազատելը եւ դրա հետ մեկտեղ իրանական լցանավը չազատելը, որը ձերբակալվել է Ջիբրալթարում:
Դրանից բացի, Թանգսիրին շեշտել է, որ ԻՀՊԿ ՌԾՈՒ-ն պատասխանատվություն է կրում Հորմուզի նեղուցում եւ Պարսից ծոցում անվտանգության ապահովման համար:
Հուլիսի 19-ի երեկոյան Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ՌԾՈՒ-ն (ԻՀՊԿ-ն Իրանի զինված ուժերի զորամաս է) Հորմուզի նեղուցում իրանական տարածքային ջրերում ձերբակալել էր բրիտանական Stena Impero լցանավը եւ այնուհետեւ ուղեկցել Բենդեր Աբաս նավահանգիստ: Լցանավի անձնակազմը, բաղկացած 23 մարդուց, այդ թվում՝ 3 ռուսաստանցուց, նավում են մնում, բայց նավատերը չի կարողանում նրանց հետ կապ հաստատել: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ նավի անձնակազմը ողջ առողջ է, իսկ լցանավը խարսխել է նավահանգստի մոտ:
Stena Impero-ի հետ կապված միջադեպը, փաստորեն, իրանական իշխանությունների պատասխանն է հուլիսի 4-ին Ջիբրալթարում բրիտանական իշխանությունների կողմից իրանական լցանավի ձերբակալմանը: Grace 1-ին կասկածել էին Սիրիայի դեմ ԵՄ պատժամիջոցների խախտման մեջ: Գործի քննության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել էր լցանավի նավապետին, ավագ օգնականին եւ անձնակազմի եւս 2 անդամի: Դատարանը նրանց կալանքի ժամկետը երկարացրել էր մինչեւ օգոստոսի 15-ը:
Լուրեր Հա


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց