Ռուհանին ԱՄՆ-ից պահանջել է փոխել Մերձավոր Արևելքի նկատմամբ մոտեցումը
Կատարի էմիր Թամիմ բեն Համադ էլ Թանիի հետ զրույցի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի տարածաշրջանի նկատմամբ իր սխալ քաղաքականությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԱՄՆ-ն հայտարարել է, որ ծրագրում է միջազգային կոալիցիա ստեղծել՝ Իրանի և Եմենի մերձակայքի ջրերը պարեկավորելու համար։
«Թեհրանը վստահ է, որ լարվածության նվազեցումը բոլորի օգտին կլինի։ Հույս ունենք, որ ամերիկացիները կհասկանան՝ իրենց ընտրած ուղին սխալ է, և դրանում հաղթողներ չեն լինի։ Նրանց անհրաժեշտ է փոխել վարքագիծը»,-ասել է Ռուհանին։
Նա նաև նկատել է, որ Պարսից ծոցում որոշ երկրներ իրենց գործունեությամբ փորձում են բարդացնել տարածաշրջանում իրադրությունը։ Իրանի նախագահն ընդգծել է, որ Թեհրանը շահագրգռված է բարեկամ երկրների հետ տարածաշրջանային անվտանգության շուրջ երկխոսությունը շարունակելու հարցում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց