Գերմանիայի պաշտպանության նախարարը պաշտոնից կհեռանա Scorpions խմբի Wind of Change երգի ներքո
Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի՝ Եվրահանձնաժողովի նախագահ ընտրվելուց հետո նախկին պաշտոնին հրաժեշտ տալու արարողության ժամանակ զինվորական նվագախումբը կկատարի Scorpions խմբի Wind of Change ստեղծագործությունը: Այդ մասին օգոստոսի 11-ին հայտնել է Welt պարբերականը:
«Պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պաշտոնից հեռանալու արարողության ժամանակ կլսի Scorpions խմբի Wind of Change երգը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավանդույթի համաձայն՝ նախկին նախարարը կարող է ընտրել երեք երաժշտական ստեղծագործություն: Բացի Scorpions խմբի 1991 թվականի հիթից (խումբը, ի դեպ, ստեղծվել է իր հայրենի Հանովերում), Ֆոն դեր Լյայենը ցանկություն է հայտնել ունկնդրել Լյուդվիգ վան Բեթհովենի Իններորդ սիմֆոնիայից Ode an die Freude («Ձոն ուրախության») Եվրոպայի օրհներգը և Մոցարտի Ave Verum ստեղծագործությունը:
Հաղորդվում է, որ «Մայրամուտ» անվանումով հայտնի արարողությունը Բունդեսվերի բարձրագույն ռազմական արարողությունն է, որին մասնակցում են Գերմանիայի կանցլերը և նախագահը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կզբաղեցնի Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը: Նա կփոխարինի Ժան-Կլոդ Յունկերին և կդառնա այդ պաշտոնին ընտրված առաջին կինը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց