Մեծ Բրիտանիայի վարչապետը կավելացնի բանտերի թիվը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է ավելացնել բանտային տարածքների թիվը 10 000 տեղով, ինչպես նաեւ ընդլայնել հանցավոր աշխարհի դեմ պայքարող իրավապահ մարմինների լիազորությունները, հաղորդում է BBC News-ը։
Mail պարբերականին տված իր հարցազրույցում Ջոնսոնը հայտարարել է, որ նոր բանտային տարածքներն ի հայտ կգան ինչպես նոր բանտեր կառուցելու, այնպես էլ արդեն գոյություն ունեցողները մեծացնելու շնորհիվ։ Այդ նախագիծն իրականացնելու համար կառավարությունը մտադիր է ծախսել 2.5 մլրդ ֆունտ ստերլինգ։
Ֆինանսների նախարարությունն արդեն հաստատել է ֆինանսավորումը։
Բորիս Ջոնսոնը մտադիր է նաեւ խստացնել այնպիսի ծանր հանցագործությունների համար պատիժը, ինչպիսիք են, մասնավորապես, սեռական բնույթի եւ առանձնակի դաժանությամբ կատարված հանցանքները։
Նշվում է, որ անցած ամիս կառավարությունը պարտավորվել է աշխատանքի ընդունել ոստիկանության 20 000 սպաների՝ այդկերպ, փաստորեն, լրացնելով ոստիկանության շարքերում կորուստները, երբ կառավարության պարագլուխ էին եկել պահպանողականները։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց