Անգլիայի պատմության մեջ ամենաթանկ ապահարզանը կամ ի՞նչ արժե ռուս օլիգարխի ամուսնալուծությունը
Ռուս միլիարդատեր Վլադիմիր Պոտանինի նախկին կինը` Նատալյան, դիմել է Լոնդոնի բարձր դատարան` ունեցվածքի բաժանման հայցով: Այս մասին հայտնել է The Daily Telegraph-ը:
Պարբերականը նշել է, որ ապահարզանի գործերից սա ամենամեծն է, որ երբևէ լսվել է բրիտանական դատարաններում:
Լոնդոնում ապրող կինը հուսով է, որ կկարողանա նախկին ամուսնուց ստանալ 5,8 միլիարդ ֆունտ ստերլինգ:
Ըստ Forbes-ը տվյալների` Պոտանինի կարողությունը 2019 թվականին կազմել է 18,1 միլիարդ դոլար:
Պարբերականը նաև նշել է, որ Պոտանինան դիմել է թագավորական փաստաբան Չարլզ Հովարդի օգնությանը, իսկ նախկին ամուսինը` «Պողպատե մագնոլիա» անունով հայտնի փաստաբան Ֆիոն Շակլտոնին, ով ևս Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր փաստաբաններից մեկն է համարվում և մասնագիտացած է հատկապես ապահարզանների գործերում:
Բրիտանական դատարանները դարձել են օլիգարխների և նրանց կանանց ապահարզանների հիմնական դաշտը: Այսպիսի բնորոշում է տվել The Times թերթը:
Նատալյա և Վլադիմիր Պոտանինները ամուսնացել են 1983 թվականին, իսկ 2013-ին Վլադիմիրը դիմել է դատարան` ապահարզանի հայցով: Դատարանը ապահարզանի որոշում է կայացրել և պարտավորեցրել Պոտանինին վճարել ամսական աշխատավարձի 25% տոկոսը (ամսական 8,76 միլիոն ռուբլի): Ամուսնու բիզնեսներից 50% տոկոս մասնաբաժին ստանալու Նատալյայի հայցը դատարանը մերժել է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց