Եմենցի սեպարատիստները գրավել են ռազմական ճամբարներն ու նախագահական պալատը
Եմենցի սեպարատիստները գրավել են Ադեն նավահանգստային քաղաքն ու նախագահական պալատը կառավարության զորքերի հետ պայքարից մի քանի օր անց, հաղորդում է BBC News-ը։
Ուժերը, որոնք միավորված են ԱՄԷ-ի կողմից աջակցություն ստացող Հարավային անցումային խորհրդի հետ, հայտարարել են, որ այժմ վերահսկում են զինվորական ճամբարներն ու նախագահական պալատը։
Սեպարատիստների ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահական պալատը գրավվել էր առանց կրակի։
Կառավարությունը «հեղաշրջում» է անվանել տեղի ունեցածը ։
Այդ դեպքերի հետեւանքով տարաձայնություններ են առաջացել կոալիցիայում, որը ղեկավարվում է Սաուդյան Արաբիայի կողմից հուսիթների դեմ պայքարում։
Կոալիցիան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակոցները քաղաքում եւ հայտարարել է, որ ռազմական ուժ կկիրառի բոլորի նկատմամբ, ովքեր կխախտեն այդ կոչը։
Սեպարատիստները հրադադարի համար համաձայնություն են տվել, որն ուժի մեջ է մտնելու կիրակի։
Ադեն հարավային նավահանգստային քաղաքը նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի կառավարության ժամանակավոր նստավայրն է։ Ինքը՝ նախագահը, գտնվում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց