Եվրամիությունը պատասխանել է ԿԺԴՀ-ի նոր հրթիռային փորձարկումներին
Հյուսիսային Կորեան իր հրթիռային փորձարկումներով խափանում է Կորեական թերակղզում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման միջազգային աշխատանքը: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է օգոստոսի 10-ին, փոխանցում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն:
«Փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների արձակումով, որն արդեն հինգերորդ նման փորձարկումն է վերջին շաբաթների ընթացքում, ԿԺԴՀ-ն շարունակում է խաթարել վստահության ամրապնդման և Կորեական թերակղզում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման միջազգային աշխատանքը»,- ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ում ակնկալում են, որ ԿԺԴՀ-ն ձեռնպահ կմնա հետագա ցանկացած սադրանքներից և լիովին կկատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևերով սահմանված իր միջազգային պարտավորությունները:
Մամուլի քարտուղարի խոսքով՝ չափազանց կարևոր է, որ ԿԺԴՀ-ն կոնկրետ և վստահության արժանի քայլեր ձեռնարկի միջուկային զենքի, զանգվածային ոչնչացման զենքի և բալիստիկ հրթիռների ոլորտում իր ծրագրերից ամբողջովին հրաժարվելու ուղղությամբ:
ԵՄ-ում համոզված են, որ դիվանագիտական գործընթացը պետք է շարունակվի և զարգանա։ ԵՄ-ում հույս են հայտնել, որ ԿԺԴՀ-ն արագ կվերսկսի բանակցությունները Միացյալ Նահանգների հետ աշխատանքային մակարդակով, ինչպես դա համաձայնեցված էր հունիսի 30-ին ապառազմականացված գոտում կայացած հանդիպման ժամանակ և «բարենպաստ պայմաններ կստեղծի կառուցողական և կայուն բանակցությունների համար»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց