Առանց համաձայնագրի բրեքզիթը ավելի շատ վնաս կհասցնի Մեծ Բրիտանիային, քան ԵՄ-ին. Յունկեր
Առանց համաձայնագրի բրեքզիթը ավելի շատ վնաս կհասցնի Մեծ Բրիտանիային, քան ԵՄ-ին, որքան էլ որ հակառակը պնդի վարչապետ Բորիս Ջոնսոնը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, հաղորդում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիան վերջին շրջանում փորձում է ճնշում գործադրել ԵՄ-ի վրա՝ կապված իռլանդական բեքստոպի հետ, որը Մեծ Բրիտանիան ցանկանում է բացառել ԵՄ-ի հետ համաձայնագրից՝ հայտարարելով, որ Բրյուսելը ստիպված կլինի պատասխանատվություն կրել առանց համաձայնագրի բրեքզիթի համար, եթե ԵՄ-ը փոխզիջումների չգնա:
Ավստրիայում՝ Տիրոլի ֆեդերալական հողում, հարցազրույցի ընթացքում Յունկերը նշել է, որ վերջիվերջո նման պահվածքն ավելի շատ վնաս կհասցնի Մեծ Բրիտանիային:
«Եթե գործը հասնի կոշտ բրեքզիթին, ինչը ոչ ոքի համար շահավետ չէ, բրիտանացիները կպարտվեն: Մենք պատրաստ ենք, նույնիսկ եթե Մեծ Բրիտանիայում կարծում են, թե մենք բավարար չափով պատրաստ չենք առանց գործարք բրեքզիթին»,- ասել է Յունկերը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ կազմից հոկտմեբերի 31-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց