Ուկրաինան եւ Թուրքիան բարձր ճշգրտության զենքի եւ օդատիեզերական տեխնոլոգիաների արտադրական ձեռնարկություն են ստեղծել
Ուկրաինական պետական «Ուկրսպեցէքսպորտ» ընկերությունն ու թուրքական Baykar Defence ընկերությունը, որն անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրողներից է համարվում, բարձր ճշգրտության զենքի եւ օդատիեզերական տեխնոլոգիաների արտադրական ձեռնարկություն են ստեղծել, գրում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ հղում անելով Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի մամուլի ծառայությանը:
Համատեղ ձեռնարկության գլխավոր խնդիրը երկու երկրների պաշտպանական համալիրների հզորության միավորումն է՝ երկու երկրների բանակների համար ժամանակակից սպառազինության նոր օրինակների սերիական արտադրության համար:
Նշվում է, որ դա թույլ կտա ազատվել սպառազինությունների առուծախի դասական պայմանագրերից եւ անցնել համագործակցության նոր մակարդակի:
Համատեղ ձեռնարկության առաջին ծրագրերից է նոր մահաբեր անօդաչու թռչող սարքի մշակումը : Այն կարող է ժամերով գտնվել օդում, կրեյսերային արագություն զարգացնել եւ բարձր ճշգրտության սպառազինության լայն սպեկտրով հարված հասցնել:
Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդն ակնկալում է, որ համատեղ ձեռնարկության ստեղծումը թույլ կտա մեծացնել Ուկրաինայի եւ Թուրքիայի պաշտպանունակությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց