Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել Աթամբաևին պատկանող հեռուստաալիքն ու ընկերությունը
Ղրղզստանում դատարանն արգելանքի տակ է առել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող հեռուստաալիքն ու «Մեդիա Ֆորում» ընկերությունը, հայտնում է rbc.ru-ն՝ երկրի ներքին գործերի նախարարության կայքին հղումով:
Ավելի վաղ Kaktus media տեղական պարբերականը հայտնել էր, որ երկրի ուժային մարմինների աշխատակիցները կապարակնքել են Բիշքեկում «Ֆորում»-ի շենքի դռները, որտեղ գտնվում է Աթամբաևի գրասենյակը: Հենց այդտեղ է գտնվում նաև նրան պատկանող հեռուստաալիքի շենքը:
«Հեռուստաալիքի աշխատակիցներին 10 րոպե են տվել անձնական իրերը հավաքելու համար, ինչից հետո նրանք լքել են շենքը»,- հայտնել է թերթի լրագրողը:
Հիշեցնենք, որ Աթամբաևը երկու օր առաջ ինքնակամ հանձնվել է իշխանություններին, այժմ նա գտնվում է քննչական մեկուսարանում: Նա կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 26-ը:
Հինգշաբթի ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև բախումների հետևանքով տուժածների թիվը հասել էր 98-ի:
Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա:
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց