Արխանգելսկի մարզի զորավարժարանում պայթյուն է տեղի ունեցել. զոհվել է «Ռոսատոմի» 5 աշխատակից
Արխանգելսկի մարզի զորավարժարանում հեղուկ ռեակտիվ շարժողական համակարգ փորձարկելու ժամանակ զոհվել է «Ռոսատոմ»-ի 5 աշխատակից, հայտնել են պետական կորպորացիայի հաղորդակցությունների բաժնում, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Ռոսատոմում» հավելել են, որ եւս 3 մարդ վնասվածքներ եւ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել: Ներկայումս նրանք գտնվում են մասնագիտացված բժշկական հաստատությունում:
«Ողբերգությունը տեղի է ունեցել հեղուկ շարժողական համակարգում սնուցման իզոտոպային աղբյուրների ինժեներա-տեխնիկական ուղեկցության հետ կապված աշխատանքների փուլում: Հրդեհի պահին «Ռոսատոմ» ի աշխատակիցները ստուգում էին են հեղուկ ռեակտիվ համակարգի համար մշակված իզոտոպային սնուցման աղբյուրները », - ասվում է հաղորդագրությունում:
Պետական կորպորացիան խոստացել է նաեւ օգնել զոհվածների ընտանիքներին:
Օգոստոսի 8-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Արխանգելսկի մարզում՝ զորավարժարանում, տեղի է ունեցել ռեակտիվ շարժողական համակարգի պայթյուն: Այդ ժամանակ հայտնի էր երկու զոհի եւ վեց վիրավորների մասին: Նրանց թվում, ինչպես նշվում էր, Պաշտպանության նախարարության և համակարգը մշակող ձեռնարկության ներկայացուցիչներ էին:
Աղբյուրները «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել Նյոնոկսկի վարչական շրջանում: Այնտեղ գտնվում է Ռուսաստանի ՌԾՈՒ զորավարժարանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց