Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևին միայն մեկ գործով է մեղադրանք առաջադրվել
Ղրղզստանում քննիչները ողջ գիշեր և առավոտյան հարցաքննել են երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին՝ հիմնականում օգոստոսի 7-8-ը տեղի ունեցած դեպքերի առնչությամբ: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ վկայակոչելով Աթամբաևի խորհրդական Կունդուզ Ժոլդուբաևին, որը նույնպես ներկա է եղել հարցաքննությանը:
Քննիչները պատանդներ վերցնելու գործով հարցաքննել են և՛ նրան, և՛ նախագահի վարչակազմի նախկին ղեկավար Ֆարիդ Նիյազովին:
Նշվում է, որ Աթամբաևին դեռևս միայն մեկ գործով են մեղադրանք առաջադրել. նախկին նախագահին մեղադրում են կոռուպցիայի մեջ՝ բանտից ազատ արձակված քրեական հեղինակություն Բատուկաևի գործով:
2006 թվականին Ազիզ Բատուկաևին դատապարտել էին 16 տարի 8 ամսվա ազատազրկման, սակայն 2013-ին նա ազատ էր արձակվել բժշկական հանձնաժողովի եզրակացության պատճառով, որը նրա մոտ վերջին փուլի արյան քաղցկեղ էր ախտորոշել: Վերջինս հեռացել է Ղրղզստանից, և հետագայում պարզվել է, որ նա առողջ է, իսկ նրա ազատ արձակմանը ներգրավված են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի հատուկջոկատայինները գրոհ էին սկսել Աթամբաևի կեցավայրի մոտ՝ վերջինիս ձերբակալելու նպատակով, քանի որ գործիչը երեք անգամ անտեսել էր հարցաքննության ծանուցումները: Հատուկջոկատայինների և Աթամբաևի կողմնակիցների միջև երկու օր տևած բախումների հետևանքով ավելի քան 80 մարդ էր տուժել, հատուկջոկատայիններից մեկը զոհվել էր, ինչպես նաև մի քանիսին պատանդ էին վերցրել Աթամբաևի կողմնակիցները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց