Տեխասյան հրաձիգը խոստովանել է, որ ցանկացել է սպանել մեքսիկացիներին
Հրաձիգը, որն օգոստոսի 3-ին կրակ էր բացել Էլ Պասոյում (Տեխաս նահանգ) առեւտրի կենտրոնում, ձերբակալությունից անմիջապես հետո խոստովանել է կատարած հանցագործությունն ու հայտարարել, որ նրա թիրախն էին մեքսիկացիները: Այդ մասին ուրբաթ հաղորդել է KTLA հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով Էլ Պասոյից ոստիկան Ադրիան Գարսիայի կազմած փաստաթղթին , որը նաեւ հիմք էր հրաձիգին ձերբակալելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ այդ փաստաթղթի՝ Էլ Պասոյում գտնվող Cielo Vista առեւտրի կենտրոնի Walmart խանութում կատարված հրաձգությունից մի քանի րոպե անց ոստիկանները կանգնեցրել էին 21-ամյա կասկածյալ Պատրիկ Քրուզիուսայի մեքենան խաչմերուկում: Նա դուրս էր եկել մեքենայից եւ հենց այդ պահին հայտարարել ոստիկաններին. «Ես եմ կրակել»: Այնուհետեւ, հեռուստաընկերության տվյալներով, ձերբակալվածը համաձայնել է ցուցմունք տալ եւ խոստովանել, որ նրա թիրախը մեքսիկացիներն էին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց