Լեհաստանի խորհրդարանի խոսնակը ինքնաթիռի հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական կտա
Լեհաստանի խորհրդարանի խոսնակ Մարեկ Կուխչինսկին հայտարարել է, որ հրաժարական է տալիս կառավարական ինքնաթիռի օգտագործման հետ կապված սկանդալի պատճառով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Լեհաստանում մեծ աղմուկ է առաջացրել սկանդալը, որը կապված է սեյմի խոսնակ Մարեկ Կուխչինսկու կողմից կառավարական ինքնաթիռի օգտագործման հետ: Լրագրողներին հայտնի է դարձել, որ Կուխչինսկու ծառայողական թռիչքների ժամանակ ինքնաթիռում անհիմն գտնվել են նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ իշխող կուակցության քաղաքական գործիչներն իրենց ընտանիքների հետ:
Ընդդիմությունը հատկապես վրդովված է նրանից, որ Կուխչինսկին բազմիցս կառավարական ինքնաթիռով ճանապարհորդել է իր հայրենի Մերձկարպատյան վոյեվոդություն:
«Վաղը ես մտադիր եմ հրաժարական տալ խորհրդարանի ղեկավարի պաշտոնից», -երեկ մամուլի ասուլիսին ասել է նա:
Ընդ որում նա հայտնել է, որ հանցագործություն չի արել եւ պետությանը վնաս չի հասցրել:
Իշխող «Իրավունք եւ արդարություն» (PiS) կուսակցվության նախագահ Յրաոսլավ Կաչինսկին ասել է, որ Կուխչինսկուն մեղավոր չի համարում, սակայն աջակցում է նրա որոշումը, եթե այդպիսին է հասարակական կարծիքը սեյմի խոսնակի կողմից ինքնաթիռի օգտագործման վերաբերյալ:
Նա նաեւ հավելել է, որ պետությունը շուտով կզբաղվի այս հարցի օրենսդրական կարգավորմամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց