Հունգարիայում կոչ են արել Coca-Cola-ն բոյկոտել գեյ քարոզչության պատճառով
Հունգարական պահպանողական կուսակցության՝ «Ֆիդես – Հունգարական քաղաքացիական միության» անդամ Իշտվան Բոլդոգն առաջարկել է Coca-Cola ընկերության արտադրանքը բոյկոտել նույնասեռական զույգի պատկերով նոր գովազդի հայտնվելուց հետո: Քաղաքական գործիչն այս մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես դեմ եմ Coca-Cola-ի գովազդային արշավին: Մինչեւ նրանք Հունգարիայից չվերացնեն իրենց սադրիչ պաստառները, ես նրանց արտադրանքը չեմ գործածի»,- նշել է Բոլդոգը:
«Սերը սեր է» եւ «Ոչ մի շաքար, ոչ մի դատապարտում» կարգախոսներով գրառումները երկրում հայտնվել են Sziget երաժշտական փառատոնի անցկացումից առաջ:
Համացանցում նաեւ ստորագրահավաք է սկսվել՝ պաստառները հեռացնելու պահանջով եւ «հնարավորինս արագ ու սանձել նույնասեռական լոբբին՝ ուղղված երեխաներին, ընտանիքին եւ ընդհանրապես հանրությանը»: Իրենց ստորագրությունն են դրել արդեն ավելի քան 27 հազար մարդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց