Լիբիական ազգային բանակի անօդաչուն հարվածել է հարսանիքի հյուրերի ուղղությամբ
Լիբիական ազգային բանակին պատկանող անօդաչուի հարձակման հետևանքով հարսանիքի մասնակիցներ են զոհվել:
Ինչպես տեղեկացնում է «Ալ-Ջազիրա» պարբերականը, ավիահարվածի հետևանքով 42 մարդ է զոհվել, ևս 60-ը վիրավորվել է, որոնցից 30-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Ինչպես նշել է տեղի քաղաքային խորհրդի ներկայացուցիչը, այս թվերը նախնական հաշվարկն են ցույց տալիս:
Մասնավորեցվում է, որ Տրիպոլիում հաստատված Ազգային համաձայնության կառավարությունը, որը ՄԱԿ-ի կողմից ճանաչված իշխանություն է, ավիահարվածի համար մեղադրել է գեներալ Հաֆթարին ենթակա բանակին:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Լիբիական ազգային բանակը հաստատել է անօդաչուի գործարկման հանգամանքը, բայց հերքել է, որ թիրախը քաղաքացիներն են եղել:
Նշվում է, որ Հավթարին ենթակա ուժերի կողմից Տրիպոլիի վրա հարձակումներ իրականացնելու հետևանքով սկսած ապրիլի 4-ից արդեն 1100-ից ավելի մարդ է մահացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց