Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում շոգից 57 մարդ է մահացել
Ճապոնիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում առնվազն 57 մարդ մահացել եւ շուրջ 20 000 մարդ հոսպիտալացվել է ջերմային հարվածներով: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի գլխավոր հրդեհային վարչությունը, որը կատարում է Արտակարգ իրավիճակների նախարարության եւ շտապօգնության գործառույթներ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ անցյալ 7 օրերին ամբողջ Ճապոնիայով ջերմային հարվածներով հոսպիտալացվել է 18347 մարդ:
Սաստիկ շոգն անցյալ շաբաթ հաստատվել է ամբողջ Ճապոնիայի տարածքում. երկրի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասնում է ըստ Ցելսիսուսի 39 աստիճանի:
Տուժածների եւ մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք հիմնականում տանը օդորակիչ չեն միացնում տնտեսելու նպատակով:
Երկրի իշխանությունները կոչ են անում գլխարկներ կրել, շատ հեղուկ խմել եւ երկար ժամանակ արեւի տակ չգտնվել:
Անցյալ տարի շոգի պատճառով մահացել էր ավելի քան 150 մարդ, տասնյակ հազարավոր բնակիչներ հոսպիտալացվել էին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց