Իտալիան վաճառում է պատմական շենքերը 2.3 տրիլիոն եվրոյով պետական պարտքը կրճատելու համար
Իտալիայի կառավարությունը կազմակերպում է պատմական անշարժ գույքի վաճառքը, որը համարվում է պետության սեփականություն՝ փորձելով կրճատել 2,3 տրլն եվրոյի չափով պետական պարտքը, հաղորդում է Forbes-ը՝ հղում կատարելով Financial Times-ին։
Աճուրդի են հանվել հրապարակներ, վանքեր, ծովային ամրոցներ, նախկին բանակային զորամասեր, բանտեր ու փարոսներ։
Վաճառքի հանված կոթողներից մեկը 12-րդ դարում կառուցված Սան Սալվադոր վանքն է։ Այն գտնվում է Վենետիկում՝ Ռիալտո կամրջի մերձակայքում, եւ գնահատվում 28 մլն եվրոյի չափով։ Ավելի վաղ այդ շենքում գտնվում էր Իտալիայի պետական հեռախոսային ընկերության գրասենյակը։
Վաճառվում են նաեւ Հռոմի մոտակայքում Չիվիտելա Չեզի գյուղում գտնվող ամրոցը, Կոմո քաղաքի կենտրոնում նախկին բանտը եւ Ֆլորենցիայի հարեւանությամբ Ֆյեզոլե առանձնատունը, որը նախկինում պատկանում էր Մեդիչի քաղաքի ամենաազդեցիկ ընտանիքներից մեկի մրցակիցներին։
Կառավարությունը հայտարարել է, որ շենքերի վաճառքը պետք է կրճատի պետական պահումները, անշարժ գույքի սպասարկմանն ուղղված ծախսերը եւ կանխի պատմական շենքերի ավերումները։ 2019 թվականին արդեն վաճառվել են շուրջ 1200 մատչելի հրապարակներ 38 մլն ընդհանուր արժեքով, եւս 93 թանկարժեք տարածք է հանվել վաճառքի հուլիսին։ Պարբերականը նշում է, որ այդ տարածքները մեծագույն արժեք են ներկայացնում, քանի որ դրանք կարող են եկամտաբեր լինել կամ վարձակալման հանձնելու, կամ պոտենցիալ զարգացում ունենալու առումով։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց թմրամիջոց պահելու, արտադրելու, իրացնելու պատիժները...
Երևանում մայիսի 11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև
Առաջարկվում է վերանվանել ԲՏԱ նախարարության անունը
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին