Արաբ շեյխի կին ներկայացածը կողոպտել է փարիզյան խանութը
Փարիզի ոսկերչական խանութից անհայտ կինը զարդեր է գողացել՝ ձեւանալով դուբայցի տիրակալի կին, հայտնում է BFM TV-ն:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ հուլիսի 31-ին Փարիզի լյուքս ոսկերչական խանութներից մեկն են մտել 2 կին: Նրանցից մեկը ներկայացել է Դուբայի շեյխի կին, մյուսը ներկայացվել է որպես նրա օգնական: Վաճառողի խոսքով՝ մինչ նրանք զարդեր էին ընտրում, բազմիցս զանգահարել են խանութ:
Վերջում կինը խոստացել է ընտրած թանկարժեք զարդերի գումարը խանութին փոխանցել հաջորդ օրը: Դրանից հետո ծանրոցը պետք է ուղարկեին նշված հասցեով: Սակայն նշված օրը փողը չի ստացվել, իսկ աշխատակիցները տուփի մեջ զարդերի փոխարեն, արգանակի խորանարդիկներ են հայտնաբերել:
Հափշտակված ոսկերչական իրերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 1,3 մլն եվրո: Փարիզի ոստիկանությունը քննություն է սկսել կողոպուտի փաստով:
Հուլիսին Բրազիլիայում Սան Պաուլուի օդանավակայանում չարագործները ոստիկան էին ձեւացել եւ գողացել 750 կգ ոսկի ու այլ թանկարժեք մետաղներ: Հափշտակվածի ընդհանուր արժեքը գնահատվել է 40 մլն դոլար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց