Կինն Իռլանդիայի իշխանություններին խնդրում է վերադարձնել արտաքսված հայ ամուսնուն
Իռլանդական The Irish Times պարբարեկանը հոդված է հրապարակել Իռլանդիայից արտաքսված հայազգի Վահրամ Հարությունյանի մասին: Նրա կնոջ՝ Վիկտորիա Գակաեւայի խոսքով՝ իր ամուսինն արտաքսվել է անցած տարվա օգոստոսին Իռլանդիայում 13 տարի ապրելուց հետո: Զույգն ունի 4 տարեկան աղջիկ՝ Ալինան, որը ծնվել է Իռլանդիայում:
Պարբերականի հետ զրույցում Վիկտորիան պատմել է, որ Վահրամը մեկնել է Իռլանդիայի իմիգրացիայի եւ նատուրալիզացիայի ծառայության գրասենյակ հերթական հանդիպման, որտեղ նրան ձերբակալել են եւ ուղարկել Հայաստան 24 ժամվա ընթացքում: Նա հնարավորություն չի ունեցել հրաժեշտ տալ ընտանիքին: Ձերբակալությունից հետո նրանից վերցրել են հեռախոսը, ապա ինքնաթիռով ուղարկել Հայաստան:
Վիկտորիայի խոսքով՝ 3 տարվա ընթացքում իր ամուսինը մշտապես հաճախել է միգրացիոն ծառայություն: Դստեր հետ նա մի քանի շաբաթ առաջ մեկնել է Հայաստան, սակայն, կնոջ խոսքով, Իռլանդիայում է Վահրամի տունը, եւ նա պետք է վերադառնա:
Իռլանդիայի արդարադատության դեպարտամենտում հայտարարել են, որ ո՛չ նախարարը, ո՛չ միգրացիոն ծառայության պաշտոնական ներկայացուցիչներ չեն կարող մեկնաբանել անհատական դեպքերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց