Վրաստանի մերձափնյա տարածքում Սև ծովի ջրի որակը վատացել է
Սև ծովի ափին, Աջարիայի ամբողջ տարածքում թույլատրվում է լողալ: Այս մասին գրված է ծովային մանրէաբանական լաբորատոր հետազոտության մեջ, որը յուրաքանչյուր 10 օրվա ընթացքում հրապարակում է Աջարիայի շրջակա միջավայրի պահպանության վարչությունը:
Վարչությունն այսօր հրապարակել է հուլիսի 25-ին արված ծովային հետազոտության արդյունքները: Հետազոտությունը ցույց է տվել, որ ջրում բակտերիաների առկայությամբ ամենաաղտոտվածը Բարցխանի բնակավայրի տարածքում է և հասնում է 9 000-ի, մինչդեռ հունիսին, նույն հետազոտությունների համաձայն, այս ցուցանիշը նույն տարածքում 7 000 էր:
Աջարիայի ափին ծովային ջուրն ամենամաքուրն է Գոնիոյի և Կվարիաթիի ափերին, ինչպես նաև Մախինջաուրի և Մծվանե Կոնցխի հատվածներում, իսկ ամենաաղտոտվածը՝ Բարցխանի և Թամարի բնակավայրերի ափերն են:
Նշենք՝ այս ուսումնասիրությունը սահմանում է ծովային ջրերում հիվանդություն առաջացնող բակտերիաների և վիրուսների քանակի նորման: Աղտոտման ամենաբարձր մակարդակը 10 հազար է: Եթե այդ թիվը գերազանցվի, ապա ծովի ջուրը վտանգավոր կլինի առողջության համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց