Աշխարհի ամենաանփույթ ամուսինը պայթեցրել է ջեռոցը, հալեցրել սառնարանի պլաստիկը և ոչնչացրել բազմոցը
Շոտլանդական Էդինբուրգ քաղաքի բնակչուհին հայտարարել է, որ իր ամուսինը Մեծ Բրիտանիայի ամենաանփույթ տղամարդն է: Կինը Daily Mail-ին պատմել է իր ամուսնու բազմաթիվ անհաջողությունների ու ձախողումների մասին:
«Քրեյգը քայլող աղետ է: Այն ամենը, ինչին նա դիպչում է, փոշու է վերածվում: Ես կյանքում ավելի անփույթ մարդու չեմ հանդիպել»,- պատմել է 55-ամյա Դեբի Սթիվենսը:
Նա պատմել է, որ ամուսնության հաջորդ տարում իսկ իր ամուսինը հասցրել է պայթեցնել իրենց տան ջեռոցը՝ սխալմամբ տարբեր գույն ունեցող լարերը միմյանց միացնելով: Իսկ սառնարանն արագ հալեցնելու համար էլեկտրական տաքացուցիչ է օգտագործել, որի հետևանքով պլաստիկը հալվել է: Իսկ նոր գնած բազմոցի վրա պատահմամբ ներկ է թափել:
Նա նաև պատմել է, որ մի անգամ էլ իր ամուսինը, նստած լինելով հետևի նստատեղին, կայանած մեքենան հարվածել է պատին: Նա հիշել է, որ իրենք մեքենայով կանգ են առել սննդի կետերից մեկի մոտ, որպեսզի ինքն օգտվի սանհանգույցից: Դուրս գալով՝ տեսել է, որ մեքենան հարվածել է շենքի պատին ու բավականին վնասվել է: Պարզվել է, որ իր ամուսինը մեքենայի ետնամասից ձգվել է, որ փոխի մեքենայում հնչող երաժշտությունն ու պատահմամբ դիպել է մեքենայի արգելակին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց