Պուտինը վավերացրել է ՀԱՊԿ-ի կանոնադրությունը փոխող արձանագրությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է արձանագրությունները, որոնք փոխում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությունն ու իրավարար կարգավիճակը:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, արձանագրություններից մեկը 2018-ի նոյեմբերի 8-ին Աստանայում ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ղեկավարների կողմից և նախատեսում է, որ Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ընդգրկվում են ՀԱՊԿ պետությունների կամ կառավարությունների ղեկավարները, եթե իրենց երկրի օրենսդրության համաձայն՝ լիազորված են որոշումներ կայացնելու Խորհրդում քննարկվող հարցերի շուրջ:
Մեկ այլ արձանագրությամբ փոփոխություններ են սահմանվում, որոնք նախատեսում են ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակի տրամադրումը այն երկրներին, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին:
Արձանագրության համաձայն՝ պետությունները, որոնք ՀԱՊԿ-ի անդամ չեն հանդիսանում, կիսում են կառույցի սկզբունքներն ու նպատակները, ցանկանում են փոխշահավետ համագործակցություն զարգացնել կազմակերպության հետ, կարող են ստանալ գործընկերոջ կարգավիճակ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց