Ռուսաստանում հրդեհվել է 3 միլիոն հեկտար տարածք
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իրավապահներին կարգադրել է ստուգել վարկածը, որի համաձայն Սիբիրում մոլեգնող հրդեհները ոչ թե բնական աղետ են, այլ միտումնավոր հրկիզումների արդյունք:
Ըստ մամուլում տարածված հաղորդագհրությունների, անտառները կարող էին հրկիզել ապօրինի անտառահատման ծավալները թաքցնելու համար: Զեկույցը պետք է պատրաստ լինի մինչև նոյեմբերի 1-ը:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ նախագահ, գլխավոր գերագույն հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ զինված ուժերը միացել են հրդեհաշիջման աշխատանքին Կրասսնոյարսկի երկրամասում:
Զինվոորականները հրդեհների շրջան են ուղարկել 10-ական օդանավ և ուղղաթիռ:
Մինչդեռ, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ ստորաբաժանումները շարունակում են հրդեհները մարելու աշխատանքը:
Այսօրվա դրությամբ հրդեհված ավելի քան 3 միլիոն հեկտար տարածք 30 հազար քառակուսի կիլոմետր), ինչը մոտավորապես հավասար է Բելգիայի տարածքին:
Տեղական իշխանությունների կարծիքվ, հրդեհի պատճառ կարող են լինել կայծակները և երաշտը, սակայն «Գրինփիսի» ակտիվիստների պնդում են, որ հրդեհները կլիմայի փոփոխության հետևանք են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց