ԱՄՆ-ի սենատում ցանկանում են սահմանափակել միջուկային տեխնոլոգիաների արտահանումը Էր Ռիադին
Ամերիկյան սենատորների միջկուսակցական խումբը առաջ է քաշել օրինագիծ, որը սահմանափակում է Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաների փոխանցումը, հաղորդում է Foreign Policy-ն՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը, որը հայտնվել է լրագրողների տրամադրության տակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նախաձեռնությունը, որն առաջ է քաշվել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի եւ դեմոկրատ Քրիս Վան Հոլենի կողմից, արգելում է ԱՄՆ Արտահանման-ներկրման բանկին (Export-Import Bank) ֆինանսավորել Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաների արտահանումը, ինչպես նաեւ նախատեսում է միջուկային համագործակցության վերաբերյալ համաձայնագրերից հրաժարում եւ Էր Ռիադի նկատմամբ սահմանափակ միջազգային ստանդարտների կիրառում, որոնք ուղղված են միջուկային զենքի չտարածմանը:
Փաստաթղթում ասվում է, որ Export-Import Bank-ին կարգելվի վարկավորել միջուկային տեխնոլոգիաների սաուդյան գնորդներին, մինչեւ որ Էր Ռիադը չհրաժարվի հարստացումից եւ ուրանի վերամշակումից:
Թագավորությանը վերաբերող այլ պահանջների թվում Ատոմային էներգիայի մասին ամերիկյան ակտի շրջանակում համագործակցության մասին պայմանագրի ստորագրումն է եւ ԱԷՄԳ քաղաքականության հետ համաձայնեցված անվտանգության վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունների վավերացումը:
Օրինագծի հեղինակները հայտարարում են, որ սաուդյան կառավարությունը մինչեւ հիմա շատ քիչ պատրաստկամություն է ցույց տվել միջուկային զենքի չտարածման ուժեղ միջոցների ընդունմանը՝ չնայած մասշտաբային ատոմային ծրագրի զարգացման ծրագրերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց