ԱՄՆ-ում 79-ամյա կնոջն ազատազրկում է սպառնում՝ անօթևան կատուներին կերակրելու համար
Օհայո նահանգի Գարֆիլդ Հայթս քաղաքի 79-ամյա բնակչուհի Նենսի Սեգուլային ազատազրկում է սպառնում՝ անօթևան կատուներին կերակրելու համար, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
Կնոջ խոսքով՝ կենդանիներին սկսել է կերակրել մի քանի տարի առաջ, երբ հարևանը հեռացել և անտուն է թողել իր կատուներին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Գարֆիլդ Հայթսում անօթևան շներին կամ կատուներին կերակրելն օրենքով պատժելի արարք է համարվում:
Կատուների սիրահարի խոսքով՝ հարևանների բողոքներից և կենդանիների տեսուչ հրավիրելուց հետո, 2017 թվականին դատարան ներկայանալու ծանուցում է ստացել: Սակայն քաղաքային իրավունքի գծով տնօրեն Թիմ Ռայլին առարկում է կնոջ խոսքը՝ ասելով, որ կինը դատարան ներկայանալու ծանուցումներ սկսել է ստանալ դեռևս 2015 թվականից և վերջին չորս տարում ավելի քան 4 ծանուցում է ստացել:
Դատարանում կնոջը կարգադրել են այլևս չկերակրել անօթևան կենդանիներին, սակայն այդ պահանջը կենդանասեր կինն անտեսել է:
Վերջերս զգալի բողոքների արդյունքում կինը ևս մեկ ծանուցում է ստացել, իսկ 22 կատուները հեռացվել են Սեգուլայի տնից:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս անգամ դատարանը վճռական է տրամադրված՝ կնոջը դատապարտելու հարցում: Կնոջ գործով դատական լսումները նախատեսված են առաջիկա շաբաթների ընթացքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց