Կինը մահացած նորածնին 37 տարի պահել է սառնարանի մեջ
ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի բնակիչը մի քանի տասնամյակ մահացած նորածնին գաղտնի պահել է սառնարանի մեջ, հայտնում է Washington Post-ը:
37-ամյա Ադամ Սմիթը մոր գաղտնիքի մասին իմացել է, երբ նա մահացել է: Նրա սենյակը մաքրելիս նա սառցարանում ոչ մեծ ստվարաթղթե տուփ է գտել: «Ես 37 տարեկան եմ, իսկ նա այս ամբողջ տարիներին այնտեղ է եղել,- ասում է տղամարդը: - Ինձ միշտ ասում էին, որ դրա մեջ հարսանյաց տորթի զարդն է պահվում»:
Սմիթը նայել է տուփի մեջ եւ այնտեղ հայտնաբերել փոքրիկ աղջկա մասունքներ՝ փաթաթված վարդագույն վերմակի մեջ: «Պահպանված էին նրա մաշկը, մազերը եւ մնացյալ ամեն ինչը,- պատմում է նա: - Նա մումիայի էր վերածվել»: Տղամարդը նրան անմիջապես տուփի մեջ է դրել եւ ոստիկանություն զանգահարել:
Մահացած նորածնի անձը դեռեւս չի պարզվել: Սպասվում է, որ դիահերձումը թույլ կտա որոշել մահվան պատճառը, իսկ ԴՆԹ անալիզը ցույց կտա՝ արդյո՞ք նա Սմիթի քույրն է եղել: Նրա խոսքով՝ մայրը հիշատակել է իր մահացած ծնված երեխայի մասին, իսկ ազգականները խոսում էին երկվորյակների մասին, որոնք նա ինչ-որ ժամանակ ծնել է: Նրանցից մեկը լույս աշխարհ է եկել մահացած, իսկ մյուսին որդեգրել են:
«Անգամ մահվան մահճում մայրս ինձ չի ասել, թե ինչ կար այդ տուփի մեջ,- զարմանում է Սմիթը: - Սա մղում է այն մտքին, որ նա, հնարավոր է, այս երեխայի հետ ինչ-որ բան է արել եւ չի ցանկացել ոչ ոքի ասել, քանի որ խնդիրներից վախեցել է»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց