3-ամյա երեխան ընկել է 5-րդ հարկից եւ ողջ մնացել
Կերչում երեխան ընկել է հինգերորդ հարկից եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով ՌԴ Քննչական կոմիտեի Ղրիմի վարչության մամուլի ծառայությունը:
«2017 թվականին ծնված երեխան ընկել է բնակարանի պատուհանից, որը գտնվում է շենքի հինգերորդ հարկում: Փոքրիկը որոշ ժամանակ մենակ էր մնացել սենյակում առանց մոր հսկողության եւ անմիջապես բարձրացել պատուհանագոգին: Հակամիջատային ցանցով պատուհանը բաց էր, ինչը հետեւանքով երեխան ընկել էր ցած»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Կառույցի տվյալներով՝ երեխան տեղափոխվել է հիվանդանոց ծանր վիճակով:
«Հետաքննիչները պարզել են, որ ընտանիքը սոցիալապես ապահովված է եւ հաշվառված չէ ոստիկանության համակարգում: Դեպքի առնչնությամբ կատարվում են ստուգումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց